Բրիտանական Թրեդվորթ քաղաքում անհայտ սադիստները տնային Բազ կատվին ծեծել են միայն այն պատճառով, որ կատուն Հիտլերին շատ է նման: Բանն այն է, որ դժբախտ կատվի քթի տակ Հիտլերի բեղերին նվանվող սև հետք կա: Այդ պատճառով էլ հարևանները նրան «Քիթլեր» են կոչում: Ծեծի հետևանքով կատուն զրկվել է մի աչքից, հաղորդում է Metro-ն:
«Նա մեղավոր չէ, որ Հիտլերին է նման: Բազը աշխարհի ամենալավ և բարի կատուն է, նա այդ վերաբերմունքին արժանի չէ: Ես չեմ կարողանում հավատալ, որ ինչ-որ մեկը նրա հետ այքան դաժան է վարվել»,- հայտարարել է 7 տարեկան կատվի տիրուհին՝ Քրիստի Սփերոուն:
Քրիստիի խոսքերով՝ անասնաբույժներն ասել են, որ Բազն այևս չի կարողանա նորմալ տեսնել: Նրանք ստիպված են եղել վիրահատել կատվին: Վիրահատությունը Քրիստիին 600 ֆունտ է արժեցել: Ներկա պահին ոստիկանությունը փնտրում է կատվին ծեծած խուլիգաններին:







































