«Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը մենիսկի վիրահատության է ենթարկվել, որը ստացել էր այսօր կայացած մարզման ժամանակ: Վիրահատությունը կատարել է վիրաբույժ Լուիս Ֆրանչեսկոլին՝ «Ռիվեր Փլեյթ»-ի և Ուրուգվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էնցո Ֆրանչեսկոլիի եղբայրը:
Վիրահատությունը հաջող է ընթացել, բայց հարձակվողի՝ շարք վերադառնալու ժամկետը հայտնի չէ:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2013/14թթ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն բաց կթողնի Ուրուգվայի հավաքականի ընկերական մրցավեճերը Հյուսիսային Իռլանդիայի (մայիսի 30-ին) և Սլովենիայի (հունիսի 4-ին) հավաքականների դեմ:
Այսպիսով՝ Սուարեսի մասնակցությունը Մունդիալին վտանգված է: Հիշեցնենք, որ Ուրուգվայի հավաքականի հակառակորդները խմբային փուլում Անգլիայի, Իտալիայի ու Կոստա-Ռիկայի ընտրանիներն են:









































