Այսօր Կաննում կինեմատոգրաֆիայի իսկական լեգենդների օր է. հանդիսատեսին ներկայացել է Սոֆի Լորենը, որը նույնպես ներկա է 67-րդ կինոփառատոնին, գրում է spletnik.ru-ն:
Լեգենդար կինոաստղը Լազուրե ափ է եկել հատուկ հյուրի կարգավիճակով, ինչպես նաև որպեսզի կինոդիտման հատուկ ծրագիր ներկայացնի «Կաննի դասական» խորագրով:
Դերասանուհին ներկայացել է Էդոարդո Պոնտիի՝ իր հայտնի որդու հետ:
Էդոարդոն Կաննում ներկայացնում է սեփական ռեժիսորական աշխատանքը՝ կարճամետրաժ La voce umana ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարը մայրն է:
Նշենք, որ նախագիծը խորհրդանշում է Լորենի վերադարձը կինո, քանի որ նա վերջին անգամ մեծ էկրանին հայտնվել էր 5 տարի առաջ «Ինը» ֆիլմում:









































