Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի Լոնդոնում քննարկել են ԵՄ բյուջեի վիճելի խնդիրը, որը սպառնում է Մեծ Բրիտանիայի և մայրցամաքային Եվրոպայի միջև պառակտմամբ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Կարծում եմ՝ ճիշտ չէր լինի, եթե եվրոպական բյուջեն ընդլայնվեր այն ժամանակ, երբ մենք ընդունում են բյուջեի հավասարակշռման հասնելու բարդ որոշում, և դա տեղի է ունենում ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլ նաև ողջ ԵՄ-ում: Ահա թե ինչու եմ ես կարծում, որ լավագույն դեպքում բյուջեն պետք է կրճատվի, վատագույն դեպքում՝ սառեցվի»,- ասել է Քեմերոնը:
Մերկելը նախազգուշացրել է Մեծ Բրիտանիային, որ ԵՄ-ից դուրս գալը չի համապատասխանում Լոնդոնի շահերին: «Կարծում եմ, որ դուք միանգամայն լավ կարող եք ապրել կղզում , սակայն միայնությունը Ձեզ ավելի երջանիկ չի դարձնի»,- ասել է Գերմանիայի կանցլերը:
Այդ հարցի շուրջ առաջացած տարաձայնությունները ԵՄ-ն երեք մասի են բաժանել: Առաջինը՝ կազմված Արևելյան և Հարավային Եվրոպայի 15 պետություններից, աջակցում են Եվրահանձնաժողովի առաջարկին՝ ձևավորելու 7 տարվա բյուջե՝ ԵՄ ՀՆԱ 1,08 տոկոս ծավալի չափով (1 տրիլիոն եվրո): Գերմանիան, որին աջակցում են Ֆրանսիան և Իտալիան, առաջարկում է սահմանափակել բյուջեն ՀՆԱ 1 տոկոսով (960 մլրդ եվրո): Մեծ Բրիտանիան պահանջում է առավել խոշոր կրճատումներ, կարծում է, որ ԵՄ 7-ամյա բյուջեն չպետք է գերազանցի 900 մլրդ եվրոն: Լոնդոնի հետ համամիտ են Նիդեռլանդները, Շվեդիան, Ֆինլանդիան և Չեխիան:









































