ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Կնուտ Վոլեբեկը շաբաթվա վերջին կայցելի Վրաստան: Այդ մասին, տեղեկատվություն Է տարածել հանրապետության արտգործնախարարության մամուլի ծառայությունը: «Վոլեբեկը, ըստ նախնական տեղեկատվության, Թբիլիսի կժամանի ուրբաթ օրը: Այցի լրացուցիչ մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ»,-նշել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը: