Եվրոպայում Անվտանգության և համագործակցության հարցերով կազմակերպության (ԵԱՀԿ) գրասենյակը ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից գաղտնալսվում է՝ գրում է DiePresse գերմանական պարբերականը՝ հղում անելով Spiegel պարբերականի լրագրող Հոլգեր Շթարքին: Վերջինիս հասանելի են գերատեսչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի արխիվները:
«Ըստ փաստաթղթերի՝ առաջնայնության առումով չորրորդ մակարդակի հետաքրքրության օբյեկտ է ԵԱՀԿ արտաքին քաղաքական գործունեությունը, իսկ սպառազինությունների վերահսկման հարցերը դասվել են երրորդ մակարդակի»,- գրում է պարբերականը:
Միևնույն ժամանակ, գերմանական պարբերականը նշում է, որ ավելի վաղ ԱԱԳ-ն փորձել է ներթափանցել Նավթ արտահանող երկրների կազմակերպության համակարգչային ցանց:








































