Microsoft ընկերությունը, որը նախօրեին ներկայացրել է Surface Pro 3-ը պլանշետը, հրաժարվել է դրա փոքր տարբերակի թողարկումից: Դրա համար Windows-ի արտադրողը բոլոր հիմքերն ունի՝ կարծում է Technalysis Research-ի վերլուծաբան Բոբ Օ՛Դոննելը: Նրա կարծիքով՝ փոքր պլանշետները կխանգարեին Surface-ին:
Նախօրեին Microsoft-ը իսկապես ներկայացրել է Surface Pro 3-ը՝ որպես նոթբուքի այլընտրանք: Սարքավորման դիսփյելը մեծացվել է մինչև 12 դյույմի:
Bloomberg-ի աղբյուրների տվյալներով՝ Microsoft-ի գլխավոր տնօրեն Սատյա Նադելլին և գործադիր փոխնախագահ Սթիվեն Էլոպը նույնպես հավանության չեն արժանացրել mini պլանշետների ստեղծման գաղափարը: Ընկերության ինժեներները իրականում մշակել են նման սարքավորում, սակայն որոշում է կայացվել, որ այն բավականաչափ չի տարբերվում մրցակիցներից և հիթ չի դառնա:










































