Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է մայիսի 24-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ «Ռեալ» – «Ատլետիկո» հանդիպման մասին.
«Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն ցույց տվեցին ամբողջ Եվրոպային, որ տիրապետում են ֆանտաստիկ խաղաոճերի: Դժվար է ասել, թե ով կկառավարի խաղի ընթացքը: Հուսով եմ՝ երկու թիմերն էլ հերթականությամբ խաղն իրենց ձեռքը կվերցնեն: Դա կլինի կրքոտ և էմոցիոնալ դիմակայություն, լավագույնը, ինչը կարող էր տեղի ունենալ իսպանական ֆուտբոլում: Երկու թիմերն էլ հիանալի անցկացրին իրենց արտագնա հանդիպումները»,- Դել Բոսկեի խոսքերն է փոխանցում Football-Espana-ն:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալ»-ը վերջին անգամ Չեմպիոնների լիգայի գավաթին է տիրացել 2002 թվականին, երբ թիմը գլխավորում էր հենց Վիսենտե դել Բոսկեն:









































