Իտալական «Ինտեր»-ի ու Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը չի կարողանա մասնակցել «Պարտիզան»-ի դեմ խաղին՝ տեղեկացնում է De Telegraaf-ը:
Ֆուտբոլիստը վնասվածքից դեռ չի կարողացել ապաքինվել: Նշենք, որ նա խաղադաշտ դուրս չի եկել՝ սկսած սեպտեմբերի վերջից:
Նախկինում հաղորդվել էր, որ Սնեյդերը մարզվում է հեշտացված ծրագրով:









































