Լոնդոնի «Չելսի»-ն 28-ամյա երկրպագու Գևին Քիրքհեմին արգելել է այցելել «Սթեմֆորդ Բրիջ»: Երկրպագուն Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում ռասիստական արտահայտություններ էր արել մրցակցի ֆուտբոլիստների հասցեին:
Ոստիկանությունը, որը քրեական գործ է հարուցել այդ կապակցությամբ, հայտարարեց, որ ժեստն ուղղված է եղել «կարմիր սատանաներ»-ի հարձակվող Դենի Ուելբեկին:








































