«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը նորանշանակ գլխավոր մարզիչ Լուի վան Գալի առջև խնդիր է դրել հաջորդ մրցաշրջանում նվաճել Անգլիայի չեմպիոնի կոչումը:
Այդուհանդերձ, հոլանդացի մասնագետին կհատկացվի 150 մլն ֆունտ՝ թիմի կազմը համալրելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ «Յունայթեդ»-ը 3 տարվա պայմանագիր է կնքել Վան Գալի հետ, իսկ մասնագետն իր աշխատանքային պարտավորությունները կսկսի կատարել աշխարհի առաջնությունից հետո, իսկ առաջնության ընթացքում կգլխավորի Հոլանդիայի հավաքականը:
«Կարմիր սատանաներ»-ի գլխավոր տրանսֆերային նպատակներն են «Սաութհեմփթոն»-ի պաշտպան Լյուկ Շոուն, «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2013/14թթ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականն ու չի կարողացել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճել:








































