Պաղեստինը պատրաստ է վերսկսել բանակցություններն Իսրայելի հետ՝ հարավամերիկյան Telesur հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը:
«Մենք պատրաստ ենք վերադառնալ երկխոսությանը ևս 9 ամսով, սակայն սահմանների և դրանց սահմանազատման մասին բանակցությունները վերսկսելու համար պետք է ազատ արձակվեն պաղեստինցի բանտարկյալները»,- ասել է նա:
Ավելի վաղ Իսրայելը դադարեցրել էր Պաղեստինի հետ խաղաղ բանակցությունները ՀԱՄԱՍ-ի և ՖԱԹՀ-ի հաշտեցման պատճառով:






































