1 օրից փոքր-ինչ ավելի է մնացել Չինաստանի համար ամենակարևոր քաղաքական իրադարձությանը՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության համագումարին, որը տեղի կունենա Պեկինում նոյեմբերի 8-ին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Այս սահմանագծին ՉԺՀ-ն մոտենում է որպես երկիր, որը կարողացել է այս տարիներին անցկացնել քաղաքական բարեփոխումներ, իր տնտեսությունը դարձնել աշխարհի ամենադինամիկ զարգացողներից մեկը, ամրապնդել զինուժն ու բարձրացնել պետության վարկանիշը միջազգային ասպարեզում:
Չինացի քաղաքական գործիչների նոր՝ «հինգերորդ սերունդը», որը համագումարից հետո կգա իշխանության գլուխ, պետք է որոշակի շտկումներ իրականացի արտաքին քաղաքականությունում՝ հաշվի առնելով կուտակված խնդիրները, որ ծառացած են երկրի առաջ:
Չինաստանի արտաքին քաղաքականության մի շարք վիճելի հարցեր երկիրը ժառանգություն է ստացել պատմությունից: Դրանց թվում են Արևելաչինական ու Հարավչինական ծովերի մի շարք տարածքների հետ կապված հարցերը: Այդ հարցերը բավական հաճախ են դառնում հարևանների հետ վեճի առարկա:
Չինաստանը գիտակցում է այդ տարածքների պոտենցիալ վտանգը տարածաշրջանի կայունության համար: Նախ՝ խոսքը Ճապոնիայի հետ Սենկակու վիճելի կղզիների պատկանելության հարցն է, որը Չինաստանը համարում է անօրինական կերպով օկուպացված:
Չինաստանի արտաքին քաղաքականության համար անորոշության լրջագույն գործոն է Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը:
ԿԺԴՀ-ում իրավիճակի անկայունությունը կհանգեցնի ուժերի հավասարակշռության խախտման Հյուսիսարևելյան Ասիայում, իսկ եթե հաշվի առնենք հյուսիսկորեական ռեժիմի հնարավոր փոփոխության հարցը, ապա դա լուրջ վտանգ կներկայացնի տարածաշրջանի համար:







































