Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծիք է հայտնել, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում որոշիչ նշանակություն կունենա կիսապաշտպանների խաղը:
Հիշեցնենք` մրցաշարի եզրափակիչը կկայանա Լիսաբոնի «Դա Լուշ» մարզադաշտում` մայիսի 24-ին:
«Եզրափակիչում շանսերը 50/50 են: «Ռեալ»-ն անհատապես ավելի հզոր ֆուտբոլիստներ ունի: Մենք չափազանց մոտիվացված ենք, մրցակիցը նույնպես: Կարծում եմ` որոշիչ նշանակություն կունենա կիսապաշտպանության գծի ֆուտբոլիստների խաղը: Նյարդային, լարված խաղ եմ ակնկալում: Իսկ տիտղոսը կնվաճի այն թիմը, որը կկարողանա կենտրոնանալ կոնկրետ հանդիպման վրա և չմտածի, որ սա եզրափակիչ է»,- ասել է Սիմեոնեն:






































