Կոլումբիան մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը՝ երկրում Գուանտանամոյի մի քանի բանտարկյալների տեղավորելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը՝ փոխանցում է La Segunda պարբերականը:
Կոլումբիայի իշխանությունները մերժումը պատճառաբանել են երկրում բանտերի գերբեռնվածությամբ, որտեղ տեղավորված է մոտ 120 հազար մարդ՝ 76 հազար բանտարկյալի առավել թույլատրելիության դեպքում:
Խնդրանքն ԱՄՆ-ը հղել էր մարտի վերջին:
Ավել վաղ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան համաձայնել էր իր երկրում տեղավորել 5 բանտարկյալների: Ուրուգվայը դարձել է Լատինական Ամերիկայի առաջին երկիրը, որը տվել է իր համաձայնությունը բանտարկյալների ընդունման հարցում:










































