Նախօրեին Լոնդոնում կայացել է TV BAFTA Awards-2014 հեռուստամրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը՝ գրում է spletnik.ru-ն:
Բրիտանական մրցանակաբաշխության հյուրերն էին Նաոմի Քեմբլը, ինչպես նաև Հելենա Բոնեմ Քարտերը ու Ջեյմի Դորնանը, որոնք մրցանակների էին առաջադրվել «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն դերասան» անվանակարգերում, սակայն բաղձալի արձանիկները ստացան այլ դերասաններ:
Ինչ վերաբերում է այս տարվա դափնեկիրներին, ապա մրցանակները վերոնշյալ անվանակարգերում բաժին ընկան Օլիվիա Կոլմանին ու Շոն Հարիսին:
«Լավագույն միջազգային նախագիծ» անվանակարգում հաղթող դարձավ Breaking Bad սերիալը:









































