Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Ռեալ»-«Բորուսիա» խաղի առաջին կեսում մադրիդցիների հարձակվող Գոնսալո Իգուաինը վնասվածք է ստացել:
Նախնական տվյալներով՝ նա ձգել է աջ ազդրի հետին մկանը: Դա տեղի է ունեցել առաջին խաղակեսի սկզբնամասում, որից հետո, սակայն, նա փոխարինում չի խնդրել: Բայց արդեն ընդմիջմանը մարզչական շտաբը նրա փոխարեն դաշտ դուրս բերեց Խոսե Կալյյեխոնին:
Հիշեցնենք, որ բացի Իգուաինից վնասվածք ունի նաև Կարիմ Բենզեման: Պաշտպաններից հետո վնասվածքների հերթը «Ռեալ»-ում հասավ նաև հարձակվողներին: Մոուրինյոյի մղձավանջը շարունակվում է:






































