Իսպանական Marca պարբերականի հետ զրույցում Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ, հավանաբար, հարձակվողներ Քրիշտիանու Ռոնալդուն ու Կարիմ Բենզեման կմասնակցեն Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչին:
«Ռոնալդուն ու Բենզեման լավ են զգում իրենց: Կարծում եմ՝ նրանք կմասնակցեն ՉԼ եզրափակչին»,- հայտարարել է իտալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբ»-ի պաշտպան Պեպեն ևս վերականգնվել է վնասվածքից և կմասնակցի եզրափակչին:







































