Իտալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի լեգենդար կիսապաշտպան Անդրեա Պիրլոն այսօր տոնում է ծննդյան 35-րդ տարեդարձը:
Պիրլոն մարզական կարիերայի ընթացքում նվաճել է բազմաթիվ անհատական ու թիմային տիտղոսներ՝ փայլելով թե՛ Իտալիայի ազգային հավաքականում, թե՛ ակումբներում, որոնց մարզական պատիվը պաշտպանել է:
Նվաճած տիտղոսների շարքում առանձնանում է 2006թ. աշխարհի չեմպիոնի տիտղոսը, «Միլան»-ի կազմում նվաճած չեմպիոնների Լիգայի 2 գավաթները:
Նա «ռոսսոներիներ»-ի կազմում 2 անգամ նվաճելէ Ա Սերիայի չեմպիոնի կոչումը: Նման հաջողության Պիրլոն 3 անգամ հասել է 3 անգամ:









































