ԱՄՆ-ում իրավապահ մարմինները ձերբակալել են մի տղամարդու, ով կիրակի օրը փորձում էր երկու լիցքավորված ատրճանակ մտցնել Բոստոնի համալսարան՝ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
28-ամյա Անդրեա Մասան ժամանել է իր քենու ավարտական հանդեսին, սակայն մուտքի մոտ ոստիկանները նրա մոտ զենք են հայտնաբերել և ներս չեն թողել:
Մասայի կինը պնդում է, որ դա թյուրիմացություն է, քանի որ ամուսինը զենք կրելու թույլտվություն ունի: Բացի այդ, նրա խոսքերով՝ զենքերի հայտնաբերումից հետո Մասան, իբր թե, պատրաստվել է լքել համալսարանը, սակայն նրան, միևնույն է, ձերբակալել են:
Սակայն տեղի իրավապահ մարմինները հայտնել են, որ Մասային թույլ չի տրվում զենք կրել համալսարանի տարածքում, ուստի նա պետք է կանգնի դատարանի առջև: