Ամստերդամի «Այաքս»-ի 25-ամյա կիսապաշտպան Ռայան Բաբելը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն ունակ չէ թիմային խաղ ցուցադրել այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է:
«ՉԼ գավաթի խաղարկության շրջանակներում մեր դիմակայության առաջին խաղում մենք կարողացանք տեսնել, թե ինչպես ակումբը, որը թիմային խաղ է ցուցադրում, առավելության հասավ անհատականությունների թիմին:
Վտանգավոր է թիմում անհատական խաղ ցուցադրող այդքան շատ ֆուտբոլիստներ ունենալ: «Մանչեսթեր Սիթի»-ն բազմաթիվ եսասերներ ունեցող թիմ է: Երբ խնդիրներ են ծագում, նրանք չեն կարողանում կատարել թիմակիցների աշխատանքը»,- նշել է ֆուտբոլիստը:










































