Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի` Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղից առաջ Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը նշել է, որ հարկ չկա թերագնահատելու մրցաշարի նշանակությունը:
«Պետք չէ թերագնահատել Գերմանիայի գավաթի խաղարկության նշանակությունը:
Մրցաշարի եզրափակիչում միմյանց դեմ պայքարելու են երկրի ուժեղագույն երկու թիմերը: Երկրպագուները, ինչպես նաև ֆուտբոլիստներն անհամբերությամբ են սպասում հանդիպման մեկնարկին»,- Goal. com-ը մեջբերում է Լամի խոսքերը:










































