Իրանը նոր ռադիոտեղորոշիչ կայան (ՌՏԿ) կներկայացնի, որը հնարավորություն կտա հայտնաբերել ռադարների համար անտեսանելի ինքնաթիռները: Այս մասին ասել է Իրանի «Խաթամ ալ Անբիյա» հակաօդային պաշտպանության շտաբի հրամանատար, գեներալ Ֆարզադ Իսմաիլին՝ հայտնում է իրանական MEHR գործակալությունը:
Նրա խոսքով՝ նոր ՌՏԿ-ն կներկայացվի սեպտեմբերի 1-ին՝ «Խաթամ ալ Անբիյա» հակաօդային պաշտպանության շտաբի ստեղծման օրվա կապակցությամբ:
Նա նաև նշել է, որ նոր ՌՏԿ-ի դիզայնով և արտադրությամբ զբաղվել են իրանցի մասնագետները:







































