Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Խորխե Վալդանոն հերթական անգամ գովեստի խոսքեր է հասցեագրել կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին: 1986 թվականի չեմպիոնն Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին հանճար է անվանել:
«Թիմը, որի կազմում հանդես է գալիս Մեսսին, չի կարող աշխարհի առաջնության չեմպիոնության հավակնորդ լինել: Արգենտինայի ընտրանին վերջերս փոխել իր խաղաոճը: Իսկ Մեսսին 21-րդ դարի առաջին հանճարն է:
Ժամանակին կասկածներ կային, որ ազգային թիմի կազմում Լեոն ջանք չի խնայում: Սակայն վստահ եմ, որ երկրպագուներն այդ կապակցությամբ այլ կարծիքն ունեն»,- Sport-ը մեջբերում է Վալդանոյի խոսքերը:









































