Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակնարկել է, որ առաջիկա մրցաշրջանում թիմի հարձակվող Մարիո Մանջուկիչը հանդես կգա նոր թիմում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ն:
Գվարդիոլան նշել է, որ Մանջուկիչը չի մասնակցի Գերմանիայի գավաթի խաղարկության` Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ հանդիպմանը: Նա նշել է, որ Մարիոն պատրաստ է խաղադաշտ դուրս գալ, բայց չի հայտավորվի` իր իսկ խնդրանքով:
Daily Star-ի փոխանցմամբ` իսպանացի մասնագետն արդեն հաջողություն է մաղթել Մանջուկիչին` նոր թիմում:







































