Անհայտ անձինք առևանգել են Բրազիլիայի հավաքականի ու «Զենիթ»-ի հարձակվող Հալկի քրոջը:
22-ամյա Անժելիկա Ապրեսիդա Վիեյրան առևանգվել է երեկ`ժամը 14:00-ի սահմաններում Կամպինա Գրանդե քաղաքի ռեստորաններից մեկի մոտ:, հայտնում է Globo Esporte-ն: Անհայտ անձինք հարձակվել են աղջկա վրա, երբ վերջինս միայնակ է եղել մեքենայում: Առևանգման լուրը հաստատել է նաև ռազմական ոստիկանությունը:
Նախկինում նման դեպքեր էլի են գրանցվել, սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: Օրինակ, վերջին տարիներին առևանգել են Ռոմարիոյի հորը, Ռոբինյոյի մորը, Լուիս Ֆաբիանոյի մորը:
Ամենադրամատիկը այս դեպքերից եղել է 2004 թվականին, երբ Ռոբինյոն 41 օր շարունակ տեղեկություն չուներ մորից:







































