Գործվածքների արտադրությամբ զբաղվող Pinaki Studios ընկերությունը միավորվել է դանիական բարձրակարգ շոկոլադի արտադրությամբ զբաղվող Chocolatl ընկերության հետ` հետաքրքիր նախագծի իրականացման՝ շոկոլադե գործվածքներ ստեղծելու նպատակով:
Արդյունքում ստեղծվել է «Ուտելի մակերեսներ» հավաքածուն` բազմաթիվ շոկոլադե սալիկներ, որոնք հիշեցնում են ճմռթված թուղթ և կաշի, սեղմված մետաքս և դարսերի այլ տեսակներ: Շոկոլադե գործվածքները ներկայացվել են հոլանդական նորաձևության շաբաթվա ընթացքում, որտեղ արժանացել են ժյուրիի և հանդիսատեսի բարձր գնահատականին:










































