Մոլորակի ամենարագ մարդը՝ ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտը, ամերիկացի մրցավազորդ Արիս Մերիտն ու Դևիդ Ռուդիշան, IAAF-ի տվյալների համաձայն, հայտնվել են տարվա լավագույն թեթևաթլետի հավակնորդների եռյակում:
Ինչպես տեղեկացնում է IAAF պաշտոնական կայքը, հաղթողի անունը կհայտարարվի հատուկ միջոցառման ժամանակ, որը տեղի է ունենալու նոյեմբերի 24-ին Բարսելոնայում: