Բրազիլական «Սանթոս»-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար դա Սիլվան կարծում է, որ ներկա պահին արգենտինացի Լեո Մեսսիի հետ նույն թիմում խաղալու միայն մեկ հնարավորություն է տեսնում. Մեսսին պետք է «Սանթոս» տեղափոխվի:
«Այժմ ես կարող եմ խաղալ Մեսսիի հետ, միայն թե նա պետք է «Սանթոս» տեղափոխվի, և դա միանգամայն հնարավոր է: Դրա համար ուղղակի պետք է վաճառել քաղաքի կեսը»,- El Mundo-ն փոխանցում է Նեյմարի խոսքերը:












































