Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցավար Մարկ Կլատենբուրգը չի աշխատի Անգլիայի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում: Հիշեցնենք, որ նա չաշխատեց նաև 10-րդ տուրում: Առաջնության 11-րդ տուրը տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին և 11-ին:
Հիշեցնենք, որ Կլատենբուրգը մեղադրվում էր «Չելսի»-ի ֆուտբոլիստների հանդեպ վատ վերաբերմունք ցույց տալու համար, ինչպես նաև մրցավարական տարբեր սխալ որոշումներ կայացնելու համար:










































