Մադրիդի «Ռեալ»-ի մարզմանը ներկա է եղել ֆուտբոլի Կոտ դˊԻվուարի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Լյամուշիին թույլատրվել է ներկա գտնվել մադրիդյան ակումբի՝ «Բորուսիա»-ի դեմ խաղին պատրաստվելու վերջին մարզմանը:
«Ինձ համար մեծ պատիվ է աշխարհի լավագույն ակումբի մարզմանը հետևել աշխարհի լավագույն մարզչի գլխավորությամբ: Սա բացառիկ փորձ է, որը պետք է օգտագործեմ մարզչական կարիերաս ավելի լավը դարձնելու համար»,- «Ռեալ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Լյամուշիի խոսքերը:











































