Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Մայքլ Էսյենն ու Կարիմ Բենզեման Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ռեալ Մադրիդ» – «Բորուսիա Դորտմունդ» խաղին նախապատրաստվելիս մարզվել են անհատական ծրագրով: Այս մասին տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:
24-ամյա ֆրանսիացին մարզվել է մարզասարքերով. ֆուտբոլիստը մեջքի հատվածում փոքր վնասվածք ունի:
Նշենք, որ «Ռեալ» – «Բորուսիա» խաղը տեղի է ունենալու նոյեմբերի 6-ին՝ ՀՀ ժամանակով 23:45-ին:










































