Մտքի ուժով ղեկավարվող ռոբոտ ոտքով 31-ամյա տղամարդը բարձրացել է աշխարհի ամենաբարձր երկնաքերներից մեկը: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Տղամարդը ոտքը կորցրել էր մոտոցիկլային վթարի հետևանքով: Դեպքը տեղի էր ունեցել 2009 թվականին:
Զակ Վաուտերը զարմանալի պատմության հերոս է դարձել՝ մեկ ժամից պակաս ժամանակում աստիճաններով բարձրանալով Չիկագոյի Willis Tower երկնաքերի 103 հարկերը:
Ռոբոտ ոտքն արձագանքել է ազդրին ամրացված 11 էլեկտրոդների միջոցով ստացված էլեկտրական ազդակներին: 5 մլն դոլար արժեքով նախագիծը ֆինանսավորում է ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը:
Զակն այժմ ստիպված է ոտքը վերադարձնել: Չիկագոյի վերականգնողական ինստիտուտի մասնագետների փոխանցմամբ՝ մտքի ուժով ղեկավարվող ռոբոտ ոտքի կոմերցիոն արտադրությունը տարիների հարց է:










































