Մադրիդի «Ռեալ»-ի ու ֆուտբոլի Գանայի ազգային ընտրանու պաշտպան Մայքլ Էսյենը հրաժարվել է մասնակցել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, որը տեղի է ունենալու գալիք տարվա սկզբին:
Ինչպես տեղեկացնում է եգիպտական Ahram-ը, ֆուտբոլիստը զանգահարել է Գանայի ֆուտբոլի ֆեդերացիա ու հայտնել, որ ինքը չի ցանկանում մասնակցել Աֆրիկայի Գավաթի խաղարկությանը՝ մերժելով մարզչի հրավերը:
Էսյենը տեղեկացրել է, որ ինքն ուղղակի պատրաստ չէ հանդիպումներ անցկացնել հավաքականի կազմում, քանի որ վնասվածք ուներ և նոր է ապաքինվել՝ նշելով, որ կմասնակցի 2014 թվականի Աշխարհի առաջնությանը:






































