Իկեր Կասիլյասը շարունակում է ֆուտբոլի պատմությունը կերտել Մադրիդի «Ռեալ»-ում և Իսպանիայի Լա Լիգայում: «Սարագոսա»-ի դեմ հանդիպմանը 90 րոպե խաղալուց հետո «արքայական ակումբ»-ի ավագը դարձել է միևնույն թիմի կազմում Պրիմերայում ամենաշատ խաղերն անցկացրած դարպասապահը: Նրա ցուցանիշն է 467 խաղ: Իկերը շրջանցել է Լա Լիգայում 466 հանդիպում անցկացրած «Ատլետիկ»-ի դարպասապահին:
Իկերը նաև Պրիմերայում նույն թիմում ամենաշատ հաղթանակներ գրանցած դարպասապահների առաջատարն է` 303 հաղթանակ: Նրան գերազանցում է միայն Սուբիսարետան` 333 հաղթանակ, սակայն դրանք գրանցվել են 3 տարբեր թիմերի կազմում:
Մադրիդի «Ռեալ»-ի ավագն այժմ Լա Լիգայում անցկացրած հանդիպումների քանակով 4-րդ ցուցանիշն է գրանցել:








































