Մարզական հագուստ արտադրող SKINS ավստրալական ընկերությունը Հեծանվորդների միջազգային միության դեմ հայցով դատարան է դիմել` պահանջելով 2 մլն դոլար` ֆիրմային բարոյական վնաս հասցնելու համար, ինչը կապված է հայտնի հեծանվորդ Լենս Արմսթրոնգի շուրջ ստեղծված դոպինգային սկանդալի հետ:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը ցմահ որակազրկել է Արմսթրոնգին:
«Տվյալ միջադեպն ակնհայտորեն ազդում է մեր ֆիրմայի վարկի վրա և կարող է վնաս հասցնել մեր միջազգային համբավին»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ:
Ընկերությունը հայտնում է նաև, որ որպես հայցին պատասխանող կողմ պետք է հանդես գան Հեծանվորդների միջազգային միության գործող և նախկին նախագահներ` Պետ Մաքուեյդը և Հեյն Վերբրյուգենը: SKINS-ի կարծիքով` ղեկավարները պատասխանատվություն են կրում դոպինգային ճգնաժամի հասունացման համար:









































