Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքում անցկացվեց հարցում՝ հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացավ 440 ձայն (53.86%): Երկրորդ և երրորդ տեղերը կիսեցին Ալեքս Տեյշեյրան և Ֆերնանդինյոն (158-ական ձայն, 19.34%):
Հիշեցնենք, որ ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը որոշվում է նաև ակումբի վետերանների շրջանում ու ամսագրի անցկացրած հարցման արդյունքում:










































