Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի շրջանակներում կայացած «Վոլին» – «Գովերլա» խաղում կայացվեց մրցավարական հերթական տարօրինակ որոշումը:
Գնդակը տուգանային հրապարակի սահմաններում դիպավ «Գովերլա»-ի ֆուտբոլիստի դեմքին, ինչի համար մրցավարը որոշեց 11մ հարված նշանակել:
«Գովերլա»-ի դարպասապահը կարողացավ ետ մղել գնդակը, սակայն վրա հասած Արժանովն այն ուղարկեց դարպասը: Խաղն ավարտվեց 2:1 հաշվով՝ դաշտի տերերի հաղթանակով:



































