Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Ով շորերը շուտ էր հանում՝ նա էր քնում». Չքավոր ընտանիքը բաղնիք-զուգարան չունի, օգտվում է «օբշիից»

Գարեգին Նժդեհի փողոցի 56ա-ում՝ նախկին նուրբ բրդյա գործվածքների կոմբինատի (նախկին Կանվոլնի գործարան) հանրակացարանի 4-րդ հարկում, 16 քառ. մետրանոց նեղ սենյակում բնակվող 57-ամյա Հասմիկ Ալեքսանյանի որդին թողել գնացել է Ռուսաստանի Դաշնություն: Նեղ, անհարմարավետ սենյակում նա դստեր հետ մենակ է մնացել:

1974 թվականից աշխատել է Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատում, մինչև 2003 թվականին ստացել է այս 16 քառակուսի մետրը, սակայն քառասուն տարվա մեջ «անկյուն» չի կարողացել ստեղծել:

«Մինչև 2012 թվականն ապրել ենք չորս հոգով։ Ամուսնուս մահից հետո երեք հոգի ենք մնացել՝ ես, անչափահաս դուստրս ու երեսնամյա որդիս, բայց քնելու տեղ չունենք, ով շորերը շուտ էր հանում՝ նա քնում էր, իսկ ով ոչ՝ ստիպված նստած պետք է լուսացներ։ Տղաս յոթ ամիս է՝ թողել գնացել է»,- ասաց նա՝ հավելելով, որ տղան լավ արհեստավոր է, Հայաստանում աշխատանք ունի, բայց հիմա թողել հեռացել է Ռուսաստան. «Ասում եմ՝ արի, ասում է՝ գամ ինչ անեմ, տեղ չունենք քնելու, ոչ մի հարմարություն, բաղնիք զուգարան չունենք, օգտվում ենք օբշիից, հազար ու մի ինֆեկցիա, հազար ու մի հիվանդություն, ահավոր է մեր վիճակը»:

Տիկին Հասմիկը հարցնում է՝ ինչո՞ւ իր մինուճար որդին պետք է գնար Ռուսաստան, երբ աշխատանք ուներ։ Բայց տղան քնելու տեղ չուներ: Եղել է ժամանակ, երբ սեղանի տակ են անկողին գցել, որ քնի. «Ահավոր վիճակ է, էսենց ապրել չի լինի»,- հուզված ասաց կինը, որի դեմքի գույնը տառապանքից և կյանքի դժվարություններից խամրել էր, ժամանակից շուտ կնճիռներ էին հայտնվել դեմքին:

«2003-ից հետո ինչ գործ ասեք՝ արել եմ, տո արևածաղիկ եմ վաճառել բաժակով, տո սեղանիկ եմ դրել, հայաթում հաց եմ վաճառել։ Հինգերորդ տարին է՝ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում հավաքարար եմ աշխատում, 44 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում: Երեխայի համար ստանում եմ ծնողազուրկի թոշակ՝ 14000 դրամ:

Մեկին դուրս ես հանում, որ մյուսը ջուր դնի, լվացվի ու պառկի: Տղաս այս պայմաններում ինչ ընտանիք պետք է կազմի, գուցե չամուսանան էլ: Հադրութում է ծառայել, հետո էլ տուլարեմիա են ընկել, ոտքի եմ հանել, հիմա էլ թողել գնացել է Ռուսաստան»,-նշեց կինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում