Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել 10 օրով: Այդ մասին հայտարարել է «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը:
Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուներից մեկը բաց է թողել իր թիմի վերջին 2 հանդիպումները` «Կուբան»-ի և «Դինամո»-ի դեմ:
«Մովսիսյանը կրունկի վնասվածք է ստացել: Միայն 10 օր հետո նա կարող է մարզվել ընդհանուր խմբի հետ: Հուսով ենք, որ նա արագորեն կապաքինվի»,- հայտարարել է Մուսլինը:








































