Այս տարի Բեդրոս Կիրկորովի կյանքում երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցավ: Նա նշեց իր 80 ամյակը և արժանացավ «Ռուսաստանի ժողովրդական արտիստ» կոչմանը:
Այդ կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կիրկորով-ավագը, պատասխանելով իր ազգային պատկանելությանը վերաբերող հարցին, ասել է, որ ինքը ծնվել է Բուլղարիայում, և իր մայրենի լեզուն բուլղարերենն է: Իր նախնիները, սակայն, հայեր են, և դա իր ընտանիքի պատմությունն է:
Բեդրոսն ասել է, որ ինքը հարգանքով է վերաբերվում այն փաստին, որ իր երակներում հայկական արյուն է հոսում, սակայն Ռուսաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը. այստեղ է անցել իր կյանքը: Նա հայտարարել է, որ իրեն Ռուսաստանի երջանիկ քաղաքացի է համարում:









































