Վաշինգտոնում հարյուրավոր մարդիկ մասնակցել են երթի` ի պաշտպանություն պետականորեն ֆինանսավորվող ոչ առևտրային հեռուստառադիոընկերության:
Որոշ ցուցարարներ «Միլիոնավոր խամաճիկների երթին» մասնակցում էին Մեծ թռչնի և Կերմիտ գորտի հանդերձանքով, որոնք «Սեզամի փողոց» մանկական ուսումնական հաղորդման կերպարներն են:
Այս հանդերձավորված շքերթը մեսիջ էր` ուղղված Միթ Ռոմնիին: ԱՄՆ-ի խոշորագույն ոչ առևտրային PBS ցանցի հեռարձակած հաղորդումը կարող է փակվել, եթե նախագահական ընտրություններում հաղթի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին: Բարաք Օբամայի հետ հեռուստաբանավեճի ժամանակ նա հայտարարել է, որ սիրում է Մեծ Թռչնին, բայց նախագահ դառնալու դեպքում կկրճատի PBS-ի ֆինանսավորումը:











































