Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

ՀՀԿ-ական կադրերի ներքին փոխատեղումները անհույս միամիտներին կարող են հուսադրել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀՇ վարչության անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:

-Պարոն Ռուբինյան, կառավարության նոր կազմին ծանոթանալով, որոշ անձանց նախկինում ծավալած գործունեությանն էլ իմանալով՝ ի՞նչ տպավորություն եք ստանում: Նոր կառավարության հետ դրական փոփոխությունների հույս կապել կարելի՞ է:

-Անկեղծ ասած՝ սպասելիքներ չունեմ: Ապօրինի ռեժիմի պարագլուխը չի փոխվել, իսկ Հանրապետական կադրերի ներքին փոխատեղումները միայն անհույս միամիտներին կարող են հուսադրել: Ֆորմալ առումով պետք է ասեի, որ պետք է սպասենք կառավարության ծրագրին, բայց վախենամ, որ ինքս ալարելու եմ ժամանակ վատնել նման ոչ էական բաներ կարդալու վրա:

-Փորձագետներն այս կառավարությունն անվանում են օլիգարխների կառավարություն: Համակարծի՞ք եք, որ այս կազմը գուցե ինչ-որ տեղ ավելի վատն է, քան նախորդը:

-Այդպես անվանելու ծանրակշիռ հիմքեր կան: Ես դժվարանում եմ համեմատություն անել ապօրինի կուտակած կարողությունների առումով, կամ օրենքներն ու մարդկանց իրավունքները ոտնահարելու հակվածությամբ: Կարող էի գուցե չարախնդալ ինտելեկտի կամ կրթվածության առումով, բայց չեմ անի, որովհետև տեսանք, թե ինչ օֆշորակղերական խաղեր տվեց կրթված իտելեկտուալը:

Նախարաների մեջ կան մարդիկ, որոնք երկրորդ նախագահի օրոք տարբեր պաշտոններ են զբաղեցրել, և շատերն ասում են, թե հենց նրա կադրերն այս կառավարությունում: Իսկապե՞ս այդպես է, թե՞ պարզապես մարդիկ են, որոնք պատրաստ են ցանկացած իշխանության հետ աշխատել:

-Մենք տեսնում ենք, որ իշխանական վերնախավում այնպիսի մթնոլորտ է, որ հանուն պաշտոնի թույլատրելի է ամեն ինչ: Հանուն դրա մտնում ու դուրս են գալիս կուսակցություններից, վայրկյանների ընթացքում Բրյուսելից թռչում են Մոսկվա, մեկ լիբերալ են, մեկ ֆաշիստ, մեկ տեր են, մեկ ծառա: Այդ մթնոլորտում կարևոր չէ, թե ով է կարիերայիդ սկիզբը դրել. այսօր Սերժն է՝ նրան կծառայեն, վաղը, Աստված չանի, մյուս մարդասպանը կգա՝ նրան կծառայեն:

-Հիմա , երբ Քառյակը վարչապետի հրաժարականով իր առաքելությունը կարծես ավարտած է համարում, ըստ Ձեզ՝ որը պետք է լինի ընդդիմադիր մյուս ուժերի՝ արտախորհրդարանական ընդդիմության անելիքը իրական փոփոխությունների հասնելու համար:

Որևէ նոր բան չեմ կարող առաջարկել: Իրապես ընդդիմադիր ուժերի գործունեությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պետք է ուղղված լինի երկրում իշխանությունը յուրացրած ռեժիմի հեռացմանը և օրինական իշխանության ձևավորմանը: Հասարակությունը կարոտ է անկեղծ, համարձակ ու ճշմարիտ խոսքի և նույնքան համարձակ ու նվիրյալ պայքարողների:

-Դուք արտահերթ զարգացումների հնարավորություն տեսնո՞ւմ եք: ԲՀԿ առաջնորդը կուսակցության քաղխորհրդի նիստում հայտարարեց, որ մյուս համապետական ընտրությունները շրջանցելու են Մելիք-Ադամյան փողոցը, արդյո՞ք պետք է սպասել մինչև 2017-18 թթ.:

-Ես պնդում եմ, որ ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ով, ում, որտեղ պետք է շրջանցի, իսկ այդ «խորիմաստ» բանավեճը ինձ չի հետաքրքրում: Երկրի համար էլ միևնույն է, թե վիճողներից, ավելի ճիշտ՝ հոխորտացողներից որ մեկը կհաջողի:

Իսկ արտահերթ զարգացումներ հնարավոր են, որովհետև ձևավորված իշխանության խայտառակ որակը, Սերժ Սարգսյանի տապալումը բոլոր ոլորտներում, ժողովրդի օրըստօրե ծանրացող սոցիալական վիճակը հուշում են, որ կամայական պահի որևէ զարգացում չի բացառվում:

Ահա և ևս մեկ կարևոր անելիք ընդդիմության համար՝ պատրաստ լինել նման զարգացումներին տեր կանգնելու և ճիշտ ուղղորդելու համար:

Հետաքրքիր է Ձեր տեսակետը Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի վերաբերյալ: Խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանի համար ինչքանո՞վ է հարմար, և, ըստ Ձեզ, ինչի՞ն են միտված այդ փոփոխությունները:

Թե՛ ես, թե՛ Հայոց համազգային շարժում կուսակցությունը բազմիցս նշել ենք, որ կողմնակից ենք խորհրդարանական կառավարման համակարգին: Ինչ խոսք, զուտ մեխանիկական անցումը խորհրդարանական կառավարմանը չի լուծի երկրի առջև ծառացած խնդիրները: Ավելին, արդյունավետ խորհրդարանական կառավարման համակարգ չի կարող լինել՝ առանց ուժեղ կուսակցական համակարգի, առանց ներքին ժողովրդավարության, թափանցիկության ու մրցակցության մթնոլորտում գործող կուսակցությունների: Պետք է պայմաններ ստեղծվեն նման կուսակցությունների ստեղծման ու գործունեության համար, որոնցից ամենակարևորը ազատ ու արդար ընտրությունների անցկացումն է:

Վերը նշածս պայմանների իսպառ բացակայությունն է պատճառը, որ, լինելով խորհրդարանական կառավարման համակարգին անցման կողմնակից, դեմ եմ, որ դա նախաձեռնի Սերժ Սարգսյանի ռեժիմը: Նրանք կտապալեն այդ կարևոր գործը, կապականեն լավ գաղափարը:

Կարծեմ Ռոբերտ Քոչարյանն էր իր հարցազրույցում շեշտադրում արել, թե չկա երկրի առջև ծառացած որևէ խնդիր, որը հնարավոր չէ լուծել գործող համակարգում: Մի կողմ թողնելով իր՝ փոփոխությանը դեմ լինելու իրական դրդապատճառը, հարց տանք՝ բա ինչո՞ւ չլուծեցիր գոնե մեկը:

Գործող կիսանախագահական կառավարման համակարգը իրականում միշտ մնաց որպես զուտ նախագահական: Միայն մեկ անգամ՝ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքի հաղթանակից հետո ստեղծվեց խորհրդարանի գերակայության իրավիճակ, այն էլ տեսաք՝ ինչ հանգուցալուծում ունեցավ՝ հաղթողները գնդակահարվեցին:

Ըստ էության, գործող համակարգը փորձարկվել է երեք նախագահների օրոք, երեքն էլ, կամա թե ակամա, գնացել են իշխանության կենտրոնացման, ու դրան նպաստել է նաև սովետական մտածելակերպը դեռ չթոթափած մեր հասարակությունը: Արդյունքում, անկախացումից ի վեր արձանագրում ենք շարունակական հետընթաց համարյա բոլոր ոլորտներում՝ ունենք քայքայված ու խեղված քաղաքական համակարգ, մենաշնորհային, անարդյունավետ տնտեսություն, ապօրինի ու կոռուպցիայի մեջ թաղված իշխանություն:

Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից Դո՞ւք էլ եք ստացել այն տպավորությունը, որ նա մոտակա ժամանակաշրջանում քաղաքականություն վերադառնալու միտում ունի:

-Այո՛, ես կարծում եմ, որ այդ հարցազրույցի հիմնական դրդապատճառն ու մեխը հենց դա էր, բայց դա մեր հերթական խայտառակությունը կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում