Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկել են Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու հարցը շաբաթ օրը կայացած հեռախոսային զրույցի ժամանակ, հաղորդվում է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքում: Զրույցի ընթացքում քննարկվել է Վրաստանի` ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին ձեռք բերած հաջողությունների մասին:
«Սաակաշվիլին և Քլինթոնը նաև քննարկել են ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպումը, որը ծրագրված է դեկտեմբերին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ժամանակ քննարկվելու են Վրաստանի առաջընթացը և առաջին հերթին խորհրդարանի դեմոկրատական ընտրությունները, իշխանության խաղաղ փոխանցումը:











































