1986թ. աշխարհի առաջնությանը Դիեգո Մարադոնայի` Անգլիայի ընտրանու դարպասին խփած լեգենդար գոլը ֆուտբոլի երկրպագուները գլուխգործոց են համարում: Այդ կարծիքին են նաև մուլտիպլիկատորները:
Հիշեցնենք` աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Մարադոնան գոլ է խփել` շրջանցելով անգլիացի 6 ֆուտբոլիստի:
16 տարի անց այդ գոլն աշխարհի առաջնությունների պատմության մեջ ճանաչվել է լավագույնը, իսկ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բոբի Ռոբսոնն ասել է, որ այն «ֆանտաստիկայի ժանրից» էր:
Մարադոնան ավելի զուսպ է արտահայտվել սեփական գոլի վերաբերյալ: «Ինձ դուր եկավ այդ գոլը: Սակայն դա ընդամենը մեկ գոլ էր»,- ասել է ֆուտբոլիստը:
Հավելենք, որ նշված խաղից հետո լրագրողները Մարադոնային անվանել են «ֆուտբոլի Միքելանջելո»:









































