Սիրիական բանակի տանկային ստորաբաժանումները մտել են Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով իսրայելցի զինվորականներին, բարձունքի տարածքում նկատվել է առնվազն երեք սիրիական տանկ:
Նշենք, որ Գոլանի բարձունքները վիճելի տարածք է համարվում Մերձավոր Արևելքում: Մինչև 1967թ. այն եղել Սիրիայի կազմի մեջ, սակայն Իսրայելը գրավել է Վեցօրյա պատերազմի ժամանակ: