Վերջին օրերին Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի կողմնակից ուժերի և ոստիկանության կրակից 138 մարդ է սպանվել:
Այս մասին հայտնում է «Կոլ Իսրայել» ռադիոկայանի կայքը` հղում անելով սիրիական ընդդիմությանը մոտ աղբյուրներին: Ընդդիմադիրների ձեռքով սպանվածների թիվը չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ն ընդդիմադիրների ղեկավարներին կոչ է արել պահպանել մարդու իրավունքներն ու պատերազմ վարելու միջազգային օրենքները: Այս կոչն արդիական դարձավ այն բանից հետո, երբ համացանցում տարածվեց տեսանյութ, որում երևում էր` ինչպես են ընդդիմադիրները գերիներին սպանելուց առաջ ծաղրում նրանց, հայտնում է ZMAN.com-ը:









































