«Միլան»-ը ցանկանում է վարձակալել Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոյի իրավունքները: Այդ մասին են հայտնել իտալական լրատվամիջոցները:
Ներկայումս խոսք է գնում 24-ամյա ֆուտբոլիստի իրավունքների վարձակալման մասին, սակայն դեռևս հայտնի չէ` կարո՞ղ են արդյոք նրա պայմանագրում կետ ավելացնել, ըստ որի վարձակալական պայմանագրի ժամկետի ավարտից հետո «Միլան»-ը ձեռք կբերի Մարսելոյի տրանսֆերն ամբողջությամբ:
Հայտնի չէ նաև, թե երբ է նախատեսվում վարձակալել պաշտպանի իրավունքները. առաջիկա ձմեռայի՞ն տրանսֆերային պատուհանի ընթացքում, թե՞ մրցաշրջանի ավարտից հետո:






































