Իտալիայի ազգային հավաքականի` նախկինում լեգենդար դարպասապահ Դինո Ձոֆն իր ակնկալիքներն է հայտնել Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Յուվենթուս»-«Ինտեր» հանդիպման վերաբերյալ:
«Հետաքրքիր խաղ եմ ակնկալում: «Յուվենթուս»-ը լի է վստահությամբ, իսկ «Ինտեր»-ն անընդմեջ աճ է գրանցում: Այսօր մենք կարող ենք լարված խաղի ականատես դառնալ:
Միլանյան ակումբի կազմում 3 հարձակվողներ են ընդգրկված, ովքեր կարող են ցանկացած պահի փոխել իրավիճակը խաղադաշտում: «Յուվենթուս»-ը պետք է զգուշանա «Ինտեր»-ի հակագրոհներից»,- իր խոսքը եզրափակել է Ձոֆը:










































