Sunday, 28 04 2024
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ

Հայ գրքի ցուցահանդես` Փարիզում

Հայկական այբուբենի տառերը անտաշ ազնիվ քարեր են, որ բանաստեղծներն ու փիլիսոփաները դարեր շարունակ հղկեցին իրենց գրություններով, գործերով` դրանք գոհարների վերածելու համար: Իրենց հերթին ծաղկողները դրանք ընդելուզեցին ու դրանցով զարդարեցին ձեռագիր մատյանները, որոնք բարեպաշտ սերունդները պահպանեցին՝ ի հեճուկս պատմության փոթորիկների:

Այս անգնահատելի գոհարները յուրատեսակ «պահարանի» անհրաժեշտություն ունեին, որը և դարձավ հայ տպագրությունը՝ հայ գիրքը, որ ծնվեց ուղիղ 500 տարի առաջ: Ինչպես հաճախ այլ ոլորտներում հայերը եղել են առաջինը, հաղորդակցության այս նոր միջոցի համար ևս եղան առաջինը` կամուրջ դառնալով զանազան գաղութների և այս անմահ սրբազան գրությունների միջև: Անկասկած զուգադիպության արդյունք չէ, որ առաջին ստեղծագործությունը եղավ Ուրբաթագիրքը՝ աղոթքների իր ծաղկաքաղով և խորհուրդների ժողովածուով, որը տպագրվել է 1512 թվականին Վենետիկում:

Այսօրվանից մինչև նոյեմբերի վերջ ի պատիվ հայ գրքի Փարիզում կգործի այս հարստությունը ներկայացնող կախարդական ցուցահանդես, որը կազմակերպել է BULAC-ը (Լեզուների և քաղաքակրթությունների համալսարանական մատենադարանը) և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը:

Ներկայացված են 16-18-րդ դարերի ընթացքում աշխարհի մեծագույն հայկական կենտրոններում և քաղաքներում տպագրված տասնյակ գրքեր, որոնք կրոնական, բայց նաև պատմական ու կրթական արժեք են ներկայացնում և իրենց գեղեցիկ գունազարդումներով հյուսում են Հայոց մատենագրության փառքը: Հայկական մեծ գրադարաններից դուրս, իրավամբ բացառիկ երևույթ է մեկտեղված տեսնել այսպիսի մեծ թվով արժեքավոր նմուշներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում